Տիգրան Սարգսյան. Կոռուպցիայի դեմ պայքարում ամենախիստ դատավորը կլինի Հայաստանի հասարակությունը 2 հուլիսի 2008 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում տեղի է ունեցել առաջին Հակակոռուպցիոն համաժողովը, որին մասնակցել են քաղաքացիական հասարակության, պետական գործակալությունների, միջազգային կազմակերպությունների եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ: Համաժողովի ընթացքում մասնակիցները քննարկել են Հայաստանի միջազգային հակակոռուպցիոն պարտավորությունները, ինչպես նաեւ կառավարության կողմից հակակոռուպցիոն ռազմավարության մշակումը: «Կոռուպցիան լուրջ աղետ է եւ Հայաստանի կառավարությունը մեծապես կարեւորում է հակակոռուպցիոն ծրագրերի իրականացումը ոչ միայն այն պատճառով, որ հանրապետությունը պարտավորություններ է ստանձնել միջազգային կազմակերպությունների առջեւ, այլ նաեւ այն պատճառով, որ կոռուպցիան մեր հասարակության ամենալուրջ խնդիրներից մեկն է»,-ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը ելույթ ունենալով համաժողովում: Ըստ վարչապետի, Հայաստանի կառավարությունը հակակոռուպցիոն ծրագիր է մշակում եւ կոչ է անում հանրությանը եւ ընդդիմությանը մասնակցել այդ ծրագրի մշակմանը: «Կառավարությունը նպատակ է դրել ամենասեղմ ժամկետներում լուրջ փոփոխությունների հասնել կոռուպցիայի դեմ պայքարում: Հասկանալի է, որ մենք չենք կարող միանգամից հաղթահարել կոռուպցիան, սակայն կառավարությունը հասկանում է, որ արդյունավետ պայքարի համար, հարակավոր է սկսել մեր իսկ շարքերից»,-նշել է Տ.Սարգսյանը: Նա հավաստիացրել է, որ հասարակությունը մշտապես կտեղեկացվի անցկացվող դիտարկումների մասին եւ ինքն էլ կլինի այդ գործընթացի ամենախսիտ դատավորը: 2004թ. հունվարին Հայաստանը միացել է Կոռուպցիայի դեմ պայքարող երկրիներն (GRECO), իսկ 2005թ. մայիսին ստորագրել է ՄԱԿ-ի կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիան (UNCAC): ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |