Մաքսային արտոնություն՝ 8 ընկերության. Կներդրվի մոտ $50 մլն![]() 27 դեկտեմբերի 2018 - 15:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 27-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակում ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնություն է տրամադրել ութ ընկերության: Դրանք են «Կասկադ-Միրտեկ» ՓԲԸ-ն, «Տեֆֆի» ՓԲԸ-ն «Ռ. Զաքարյան» ՍՊԸ-ն, «Արմենիան Տոբակո Քոմփանի» ՍՊԸ-ն, «Սանտա Մոնիկա» ՍՊԸ-ն, «Վելվիո» ՍՊԸ-ն, «Եվրո Տրակ» ՍՊԸ-ն, «Ռոյալ Գլաս Գրուպ» ՍՊԸ-ն: Ընկերությունները տարբեր ոլորտներում միասին իրականացնելու են ավելի քան 23.8 մլրդ դրամի կամ մոտ $50 մլն-ի ներդրում: Ներդրումային ծրագրերի շրջանակում կստեղծվի 541 աշխատատեղ: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |