Հայրապետյան. Սփյուռքի նախարարության լուծարման մասին փաստաթղթում փոփոխություններ կլինեն27 դեկտեմբերի 2018 - 15:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանն, անդրադառնալով «Կառավարության կառուցվածքի ու գերծունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին նախագծին, ասել է, որ կիսում է նախարարության աշխատակիցների մտահոգությունները: Նա հավելել է, որ իր համար չափազանց կարևոր է ապահովել գործառույթների ժառանգականությունը, ուստի պետք է հասկանալ, թե որ ինստիտուտն է իրականացնելու նախարարության գործառույթները: «Դրա համար ես ինձ թույլ կտամ ասել, որ փաստաթղթում կլինեն փոփոխություններ՝ հիմնված թե մեր, թե մյուս նախարարությունների մտահոգությունների վրա», - ընդգծել է նա, հայտնում է Panorama.am-ը: Հայրապետյանը հայտնել է նաև, որ սփյուռքի նախարարության աշխատակիցները սահմանված ընթացակարգով մտահոգությունները, դիտողություններն ու առաջարկությունները նախարարության լուծարման վերաբերյալ ներկայացրել են ՀՀ արդարադատության նախարարությանը: Նա հիշեցրել է, որ նախագծով առաջարկվում է կրճատել նախարարությունների թիվը՝ դրանք 17-ից հասցնելով 12-ի, բայց ի տարբերություն մնացած նախարարությունների՝ սփյուռքի նախարարությունը չի միավորվում որևէ նախարարության հետ, այլ լուծարվում է: «Այս հարցի վերաբերյալ մենք ունենք մտահոգություններ, քանի որ հստակ չի նշվում, թե այդ գործառույթները, որոնք իրականացնում է սփյուռքի նախարարությունը, որ գերատեսչությունն է ստանձնելու, հետևաբար, մենք նախարարության լուծարման վերաբերյալ մտահոգությունները հայտնել ենք քաղաքական թիմին», - ասել է Մխիթար Հայրապետյանը: Մխիթար Հայրապետյանը չի բացառել, որ սփյուռքի նախարարությունը ևս միանա որևէ այլ նախարարության: Դեկտեմբերի 21-ին մշակույթի և սփյուռքի նախարարությունների աշխատակիցները վաղ առավոտից հավաքվել էին նախարարությունների շենքի մոտ՝ բողոքելով նախարարությունների օպտիմալացման դեմ: Նրանք հայտնեցին գործադուլ հայտարարելու մասին, այնուհետև, արդեն կառավարության շենքի մոտ պահանջում էին իրենց բաց նամակը փոխանցել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մշակույթի նախարարությունը կարող է միացվել կրթության և գիտության նախարարությանը, իսկ սփյուռքի նախարարությունն ընդհանրապես կարող է լուծարվել: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ Սիմոնյան. Անընդունելի է, երբ եկեղեցականը, եկեղեցին զբաղվում են քաղաքականությամբ՝ քաղաքականությունն առևտուր է «Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են»,–ասել է նա ԱԺ նախագահ․ 2026-ի ընտրություններում Տավուշի այդ գյուղերում ՔՊ-ն հաղթելու է շռնդալից կերպով «Հայաստանն իր քաղաքացիներից որևէ մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու»,–ասել է նա Սիմոնյան․ Ալիևի հայտարարությունները ներքին լսարանի համար են «Այնուամենայնիվ հանդիպումների ժամանակ մենք այդ հարցերը բարձրացնում ենք»,–ասել է նա |