Պուտինը շնորհավորել է Փաշինյանին. Հանդիպումը սկսվել է27 դեկտեմբերի 2018 - 18:12 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 27-ին Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի Հանարապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը: «Սպուտնիկի» հայաստանյան ծառայության փոխանցմամբ՝ Պուտինը շնորհավորել է Փաշինյանին դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում նրա առաջնորդած «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի առթիվ, մաղթել հաջողություն: Պուտինը նաև ընդգծել է, որ պետք է պահպանել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման դինամիկան բոլոր ոլորտներում, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, մասնավորապես, ՀԱՊԿ-ի շրջանակում: Փաշինյանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել շարունակել ՌԴ-ի հետ գործակցությունը բոլոր ուղղություններով, այդ թվում՝ ԵԱՏՄ շրջանակում: Նա նաև հրավիրել է Պուտինին Հայաստան: Ավելի վաղ Հայաստանի Հանարապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |