Սամվել Մայրապետյանը 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել![]() 27 դեկտեմբերի 2018 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, փոխվել է գործարար Սամվել Մայրապետյանի խափանման միջոց կալանքը. նա 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: «Հայկական ժամանակի» փոխանցմամբ, այս մասին հայտնել է Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանը։ Մայրապետյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը գործարար, Հ2 հեռուստաընկերության սեփականատեր Սամվել Մայրապետյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով՝ կաշառք ստանալուն օժանդակելը։ Ավելի վաղ մի շարք լրագրողական կազմակերպություններ, ԶԼՄ-ներ բաց նամակով դիմել էին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ խնդրանքով, որ միջոցներ ձեռնարկի Մայրապետյանին ազատ արձակելու ուղղությամբ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |