Փաշինյան. ԼՂ հարցը Պուտինի հետ չենք քննարկել, ՀԱՊԿ-ին կարճ ենք անդրադարձել28 դեկտեմբերի 2018 - 10:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ որևէ քննարկում չի եղել: Այդ մասին հայտարարել է ինքը Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում՝ ամփոփելով այցի արդյունքները: Իսկ ՀԱՊԿ-ում (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) ստեղծված իրավիճակի վերաբերյալ եղել է կարճ քննարկում: Անդրադառնալով այդ հարցին՝ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ-ին հարկավոր են ինստիտուցիոնալ լուծումներ, որպեսզի ՀԱՊԿ կանոնադրության մեջ արվեն շտկումներ: «Հետագայի համար պետք է նախատեսել կոնկրետ իրավիճակներ, որպեսզի այսպիսի բանավեճեր, որոնք չկանոնակարգվածության պատճառով են, տեղի չունենան: Խոսակցություն է գնացել, կարճ, ըստ էության, կազմակերպության դաշնակցային էության և բովանդակության մասին»,-ասել է նա: Ինչպես հայտնել է վարչապետի պաշտոնակատարը, գազի գնի վերաբերյալ որոշում ևս չկա:«Հուսով եմ, որ մեզ համար ցանկալի զարգացումներ կլինեն կամ առնվազն անցանկալի զարգացումներ չեն լինի», - ասել է վարչապետի պաշտոնակատարը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է ստորագրել փաստաթղթերը, որոնցով կներդրվի ՀԱՊԿ գործընկերների ինստիտուտ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը: Զասը տեղեկացրել է նախագահին ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հետ իր հանդիպումների մասին: Նա արդեն այցելել է Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան և Ռուսաստան, որոնց ղեկավարները հավանություն են տվել Զասի թեկնածությանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |