Պեսկով. ՌԴ-ն և ՀՀ-ն կարագացնեն գազի շուրջ բանակցությունները28 դեկտեմբերի 2018 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի և Հայաստանի բանակցությունները գազի հարցի շուրջ կինտենսիֆիկացվեն: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Բանակցությունների թեման շոշափվել է երեկ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ինտենսիֆիկացնել գազի շուրջ խոսկացությունը, քանի որ մինչև դեկտեմբերի 27-ը չէինք կարող արձանագրել, որ ակտիվ բանակցություններ կան մեր «Գազպրոմի» և հայ գործընկերների միջև»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են Կրեմլում գնահատում բանակցությունների ընթացքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Խոսելով բանակցությունների ժամկետների մասին՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ասել է, որ «դրանք կան՝ մենք ցայտնոտում ենք»: Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնոկատար Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, հայտարարել էր, որ գազի թեմայի հետ կապված որոշում չկա: «Գազի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն աշխատանքային կարգով: Արձանագրվեց, որ դա շատ զգայուն թեմա է երկկողմ հարաբերությունների համար, ինչը գիտակցում են թե՛ ՀՀ կառավարությունում, թե՛ Ռուսաստանում»,-ասել է Փաշինյանը: Դեկտեմբերի 31-ին ավարտվում է ռուսական գազի մատակարարման պայմանագրի գործողության ժամկետը:ՀՀ-ն այժմ ստանում է ռուսական գազը սահմանին $150` 1000 խմ դիմաց սակագնով։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցեցիները թույլ չեն տվել սահմանազատման աշխատանքներ տանել․ Սանոսյանն ասել է՝ իրենք չեն այդ սահմանը գծել՝ 1976–ին է գծվել «Ճանապարհը կառուցենք՝ ինքն իրենով կլինի անվտանգություն»,–ասել է Սանոսյանը Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան կարգավորման վերջին զարգացումները Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում Դեսպան․ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին Նա նշել է, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից |