Քիշնեւը առաջարկում է Մերձդնեստրին դառնալ հանրապետություն Մոլդավիայի կազմից դուրս գալու իրավունքով 2 հուլիսի 2008 - 16:28 AMT PanARMENIAN.Net - Քիշնեւը առաջարկում է Մերձդնեստրին դառնալ հանրապետություն Մոլդավիայի կազմում: Համապատասխան փաթեթային առաջարկությունները ներկա դրությամբ փոխանցվել են մասնակիցներին եւ հակամարտության կարգավորման միջնորդներին:Մոլդավիայի վերաինտեգրման հարցերով նախարար Վասիլի Շովայի խոսքերով, ներկայացված փաթեթային առաջարկությունները ենթադրում են Մերձդնեստրի համար հանրապետության կարգավիճակ սեփական Սահմանադրությամբ, օրենսդրային նախաձեռնությամբ` իրավունքով, Մոլդավիայի կազմից դուրս գալու իրավունքով միջազգային իրավասուբյեկտային կարգավիճակը կորցնելու դեպքում: «Դա Քիշնեւի համար վատ տարբերակ է, սակայն մենք պատրաստ ենք այն ամրագրել, որպեսզի ցույց տանք ամուր պետություն կառուցելու մտադրությունը»,- հավելել է նախարարը: Ներկայացված նախագծում չկա վետոյի իրավունք Մերձդնեստրի համար, սակայն այն կարող է ներկայացվել միավորված խորհրդարանում պատգամավորների հինգերորդ մասով (101-ից 20-ը): Նախագիծը ենթադրում է նաեւ Մոլդավիայի չեզոք կարգավիճակի հաստատում, ապառազմականացում, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքի երաշխիք, պատմել է նա: Անվտանգության հարցերի առումով, նախարարը նշել է, որ դրանք պետք է լուծեն այնպես, որպեսզի ոչ Քիշնեւը, ոչ Տիրասպոլը չկարողանային ընդունել որեւէ բացասական բան միմյանց նկատմամբ: Շովայի խոսքերով, Քիշնեւը քննարկել փաստաթուղթը 5+2 ձեւաչափով (Մոլդավիա, Մերձդնեստր, Ռուսաստան, Ուկրաինա, ԵԱՀԿ, ինչպես նաեւ դիրտորդներ ԱՄՆ-ից եւ Եվրամիությունից): «Եթե առաջարկվող փաստաթուղթը չբավարարի բնակչության մեծամասնությանը այս եւ այն ափին, այս նախագիծը կարելի է ժամանակավոր համարել»,- հայտնել է նա: Եթե կողմերը համաձայնվեն փաստաթղթի հետ, մոլդավական խորհրդարանը 30 օրերի ընթացքում օրենք կընդունի, հաղորդում է Ինտերֆաքսը: Հունիսի 20-ին կայացել է ռուս վարչապետ Վլադիմիր Պուտինի հանդիպումը մոլդավացի գործընկեր Զինաիդա Գրեչանայի հետ: Պուտինն այն ժամանակ ճշգրտեց, որ Մելդավիայի նախագահ Վորոնինը նրան փոխանցել է առաջարկությունները մերձդնեստրյան հակամարտության կարգավորման համար: Դրանից հետո Քիշնեւի հեռուստաալիքի եթերում Մոլդավիայի նախագահ Վլադիմիր Վորոնինը հայտարարեց, որ Ռուսաստանը, Ուկրաինան եւ Արեւմուտքը երկար ու բազմաթիվ բանակցություններից հետո պայմանավորվել են մերձնեստրյան հարցի արագ եւ շուտափույթ կարգավորման հարցով: Ընդ որում, հայտնվում էր, որ բանակցությունները հնարավոր կլինեն միայն 5+2 ձեւաչափում: Բացի այդ, ավելի վաղ նախագահ Վլադիմիր Վորոնինը հայտարարում էր, որ եթե մերձդնեստրյան հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է, որ Մոլդավիան դուրս գա ՎՈՒԱՄ-ից, ապա Քիշնեւը կգնա այդ քայլին: ՎՈՒԱՄ գագաթաժողովը անցնում է Բաթումում եւ Վորոնինի փոխարեն, ով չի մասնակցում հանդիպումներին արդեն երկրորդ տարին, Մոլդավիային ներկայացնում են ներքին գործերի նախարար Վալենտին Մեժինսկին եւ փոխարտգործնախարար Վալերի Օստալեպը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |