Սիրիական բանակը մտել է Մանբիջ28 դեկտեմբերի 2018 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի բանակը մտել է Մանբիջ, որը նախկինում վերահսկում էին սիրիացի քրդերի ինքնապաշտպանական ուժերը՝ YPG: Այդ մասին հայտարարել է Սիրիայի ԶՈւ Գլխավոր շտաբը: «Ղեկավարվելով բանակի և զինված ուժերի պարտավորություններով և ի պատասխան Մանբիջի բնակչության կոչին՝ Սիրիայի բանակն ու ԶՈւ-ն հայտարարում են, որ բանակը մտել է Մանբիջ և Սիրիայի Արաբական Հանրապետության դրոշն է բարձրացրել քաղաքում»,-հայտնում է ՌԻԱ Նովոստին Սիրիայի կենտրոնական հեռուստատեսության վրա հղումով: Քրդական ինքնապաշտպանական ուժերը կոչ էին արել Դամասկոսին հսկողություն հաստատել իրենց կողմից լքված շրջաններում՝ պաշտպանելու համար տարածքը Թուրքիայի ներխուժումից: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է գործողություն սկսել Մանբիջում, եթե ԱՄՆ-ն դուրս բերի այնտեղից քրդական ջոկատները: Ավելի ուշ նա հայտնեց, որ հետաձգում է գործողության մեկնարկը՝ դեկտեմբերի 14-ին ԱՄՆ նախագահի հետ խոսակցությունից հետո, որից հետո Թրամփը հայտարարեց զորքերը Սիրիայից դուրս բերելու մասին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |