Կարեն Նազարյանը՝ Վատիկանում ՀՀ դեսպան

Կարեն Նազարյանը՝ Վատիկանում ՀՀ դեսպան

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով, ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը Վատիկանում ՀՀ դեսպան է նշանակվել, հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Կարեն Նազարյանին նշանակել Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վատիկան)», - նշված է նախագահի հրամանագրում:

Ավելի վաղ Միքայել Մինասյանը հետ էր կանչվել Վատիկանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---