Մի շարք դեսպաններ են նշանակվել![]() 28 դեկտեմբերի 2018 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Տիգրան Սեյրանյանը հետ է կանչվել Չեխիայի Հանրապետությունում և Սլովակիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը: Մեկ այլ հրամանագրով Տիգրան Սեյրանյանը նշանակվել է Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Կիև), հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պրահա) է նշանակվել Աշոտ Հովակիմյանը: Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ՀՀ նախագահը Արտակ Ապիտոնյանին հետ է կանչել Շվեդիայի Թագավորությունում և Ֆինլանդիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |