Ստեփանյան. Շտապօգնություն կանչելիս՝ հիշեք, որ կան անհետաձգելի դեպքեր![]() 28 դեկտեմբերի 2018 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Շտապօգնությունը տոնական օրերին կաշխատի արտակարգ ռեժիմով: Այդ մասին հայտարարել է «Շտապբուժօգնության» տնօրեն Թագուհի Ստեփանյանը: «Ուզում եմ հորդորել մեր քաղաքացիներին, որ ամենաանհրաժեշտ դեպքում կանչեն Շտապօգնություն, որովհետև միշտ հիշեք, որ կան ավելի անհետաձգելի դեպքեր, որտեղ մարդու կյանքը վտանգված է, ու անկախ մեր բրիգադների ավելացած քանակից և պատրաստակամությունից՝ լինում են պահեր, երբ ֆիզիկապես ուղղակի չենք հասցնում այս կամ այն կանչին», - ասել է նա՝ հավելելով, որ այս պահի դրությամբ Շտապօգնությունում աշխատում է 36 բրիգադ, հայտնում է Aysor.am-ը: Դեկտեմբերի 29-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհիմնարկներում կիրականացվի հերթապահություն: Այդ մասին հայտնել է ՀՀ առողջապահության վարչության գլխավոր մասնագետ, պոլիկլինիկաների հարցերի համակարգող Անահիտ Չախիֆալակյանը: «Հերթապահությունները կիրականացվեն առավոտյան ժամը 11:00-15:00-ն ընկած ժամանակահատվածում, պոլիկլինիկաներում թերապևտների և մանկաբույժների կողմից», - ասել է նա: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |