«Գազպրոմի» ղեկավարն ու ՀՀ փոխվարչապետը քննարկել են 2019-ին ՀՀ բնական գազի առաքման հարցը![]() 28 դեկտեմբերի 2018 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Ռուսական «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերն ու ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը դեկտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում քննարկել են համագործակցության հարցեր: Հանդիպմանը քննարկվել է երկկողմ գործակցության հետագա զարգացմանն ու 2019-ին Հայաստան բնական գազի առաքմանն առնչվող հարցեր, հայտնում է «Գազպրոմի» պաշտոնական կայքը: Կողմերը նաև քննարկել են ՀՀ գազաֆիկացման և գազի ստորգետնյա պահման հետ կապված հարցեր: Նշվել է, որ գազի ստորգետնյա պահեստարանը պատրաստ է 2018/2019 ձմեռային շրջանին: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով նույն օրը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Հայաստանի բանակցությունները գազի հարցի շուրջ կինտենսիֆիկացվեն: Խոսելով բանակցությունների ժամկետների մասին՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն ասել է, որ «դրանք կան՝ մենք ցայտնոտում ենք»: Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնոկատար Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, հայտարարել էր, որ գազի թեմայի հետ կապված որոշում չկա: «Գազի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն աշխատանքային կարգով: Արձանագրվեց, որ դա շատ զգայուն թեմա է երկկողմ հարաբերությունների համար, ինչը գիտակցում են թե՛ ՀՀ կառավարությունում, թե՛ Ռուսաստանում»,-ասել է Փաշինյանը: Նոյեմբերին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատարԳարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հայաստանը գազի սակագնի նվազեցման շուրջ բանակցություններ է վարում ռուսական «Գազպրոմ» ընկերության, ինչպես նաև ՌԴ էներգետիկայի նախարարության հետ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |