Մեկ նոր նամականիշ՝ նվիրված «Մանկական ֆիլատելիա. Հայկական մուլտֆիլմեր» թեմային![]() 28 դեկտեմբերի 2018 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 28-ին Սահակյանց ամինացիոն ստուդիայի շենքում, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվել և շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Մանկական ֆիլատելիա. Հայկական մուլտֆիլմեր» թեմային: 100 դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի Cartor տպագրատանը՝ 40 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանը, չափսերն են` 30,0 x 40,0 մմ Նամականիշի վրա պատկերված է հայ գրող Ղազարոս Աղայանի «Անահիտ» հեքիաթի հիման վրա 2014-ին «Սահակյանց ամինացիոն ստուդիայի» կողմից նկարահանված համանուն հայկական մուլտֆիլմի պաստառը: Նամականիշի մարումն իրականացրել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Արզումանյանը, «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Հայկ Ավագյանը, «Սահակյանց ամինացիոն ստուդիա»-ի համահիմնադիր Դավիթ Սահակյանցը, «Շարմ Հոլդինգ»-ի գլխավոր տնօրեն Կարեն Ղազարյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, հայտնում է«Հայփոստ» ՓԲԸ մամուլի ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |