Եգիպտոսում պայթեցրել են զբոսաշրջիկների ավտոբուսը. Կան զոհեր![]() 29 դեկտեմբերի 2018 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 28-ին Եգիպտոսում՝ Գիզայի բուրգից ոչ հեռու, Կահիրեի արվարձանում, պայթել է զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսը: Պայթյունի հետևանքով կա 4 զոհ՝ 3 վիետնամցի զբոսաշրջիկն ու եգիպտացի զբոսավարը: Եվս 12 մարդ վիրավորվել է: Պայթել է ճամփեզրին տեղադրված ռումբը: Ըստ նախնական տվյալների, ավտոբուսում առնվազն 14 վիետնամցի զբոսաշրջիկ է եղել: Տուժել է նաև ավտոբուսի եգիպտացի վարորդը, գրում է Deutsche Welle-ն: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Հայտնի է դարձել, որ ավտոբուսի վարորդը շեղվել է անվտանգ երթուղուց՝ չհայտնելով իրավապահ մարմիններին: Եգիպտոսի ԱԳՆ ներկայացուցիչը կատարվածը գնահատել է որպես «վախկոտ ահաբեկչական գործողություն»: Վարչապետ Մուստաֆա Մադբուլին նշել է, որ ահաբեկչություն կա ամբողջ աշխարհում, և անհանգստանալու պատճառ չկա: Եգիպտոսի իշխանություններն ակտիվորեն դիմակայում են ահաբեկիչներին: Օտարերկրացի զբոսաշրջիկները վերջին 2 տարում առաջին անգամ են հարձակման թիրախ դարձել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |