ԱԺ առաջին նստաշրջանի օրը հայտնի կդառնա հունվարի 4-ին![]() 29 դեկտեմբերի 2018 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 4-ին՝ ժամը 16:00-ին, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն արտահերթ նիստ կգումարի, հայտնում է հանձնաժողովի մամուլի ծառայությունը: Նիստում կհայտարարվի նորընտիր ազգային ժողովի առաջին նստաշրջանի գումարման օրը: Օրակարգում են նաև հետևյալ հարցերը՝ 1. 2018 թվականի դեկտեմբերի 9-ի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածուների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին 2. Ազգային ժողովի պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին արձանագրության կազմում: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։ Ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |