Ճապոնիայում զբոսաշրջիկները երկրից մեկնելիս հարկ կվճարեն![]() 7 հունվարի 2019 - 13:56 AMT PanARMENIAN.Net - 2019-ի հունվարի 7-ից ծովով կամ օդով Ճապոնիան լքող յուրաքանչյուր ուղևոր նոր հարկային տուրք կմուծի՝ 10000 յեն (մոտ 10 դոլար): Օրենքը գործում է բոլոր երկրների քաղաքացիների համար: Ճապոնիայի կառավարության հաշվարկների համաձայն, 2020-ի դրությամբ միջինը երկիր կայցելի մոտ 40 մլն զբոսաշրջիկ, ինչը կարող է մեծ եկամուտ ապահովել պետության համար, որը, սակայն, դեռևս անվճար մուտքի արտոնագրեր է տրամադրում, գրում է ՌԻԱ Նովոստին: Բացառություններ կարվեն միայն նավերի ու ինքնաթիռների անձնակազմերի, արտաքսվողների, մինչև 2 տարեկան երեխաների և տարանցիկ ուղևորների համար, ինչպես նաև դիվանագետների ու կառավարական հատուկ չվերթների ուղևորների համար: Նրանք, ովքեր արդեն գնել են տոմսերը մինչև հունվարի 7-ը, այս անգամ Ճապոնիայից մեկնելու հարկ չեն վճարի: Ստացված միջոցները կօգտագործվեն Ճապոնիայի միջազգային օդանավակայանների ուղևորատար թողունակության բարելավման, տեսարժան վայրերի գրավչության ավելացման, առավել ընդգրկուն տեղեկատվության տրամադրման համար: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |