HBO-ն «Ոսկե գլոբուսի» ժամանակ «Գահերի խաղի» վերջաբանից մի քանի վայրկյան է ցուցադրել (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - «Ոսկե գլոբուսի» 76-րդ մրցանակաբաշխության ժամանակ HBO հեռուստաալիքը 4 վայրկյանանոց հատված է ցուցադրել «Գահերի խաղի» վերջին 8-րդ եթերաշրջանից: Այդ հատվածում Ջոն Սնոուն ծանոթացնում է Դեյներիս Թարգարիենին իր խորթ քրոջ՝ Սանսա Սթարքի հետ: Սանսան դիմավորում է Վիշապների թագուհուն ՙ«Վինտերֆելը ձերն է, Ձերդ գերազանցություն» բառերով: Բացի այդ, հոլովակում կարելի է տեսնել սերիալի թարմացված նախաբանը՝ Վինտերֆելի պատկերով և, ենթադրաբար, Դեյներիսի զորքերով դարպասների մոտ: Սերիալի երկրպագուներից շատերը սկսել են պահանջել HBO-ից 8-րդ եթերաշրջանի լիարժեք թրեյլերը թողարկել: Այս անգամ նրանց միացել է նույնիսկ Netflix-ը: «Գահերի խաղի» վերջին 8-րդ եթերաշրջանի առաջին էպիզոդը կցուցադրվի 2019-ի ապրիլին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |