Փայլանը Մեջլիսի ամբիոնից հայերենով շնորհավորել է Սուրբ ծնունդը![]() 7 հունվարի 2019 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Մեջլիսի ամբիոնից հայերենով շնորհավորել է Սուրբ ծնունդը: «Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս», - ասել է պատգամավորը, հայտնում է Panorama.am-ը: Թվիթերի իր էջում ևս հայազգի պատգամավորը Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ շնորհավորական գրառում է կատարել, որում մասնավորապես ասված է.«Շնորհաւոր Ս. Ծնունդ։ Խաղաղ աշխարհի երազով շնորհավորում եմ Սուրբ ծնունդը»,- գրել է նա: Գրառումը ստորագրված է՝ Կարո Փայլան՝ Տիգրանակերտի պատգամավոր:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |