Թրամփն ու Կիմ Չեն Ինը կարող են հանդիպել Վիետնամում 7 հունվարի 2019 - 16:44 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ և ԿԺԴՀ իշխանությունները քննարկում են երկու երկրների նախագահներ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ինի նոր հանդիպում կազմակերպելու հնարավորությոնը; Գագաթնաժողովի հավանական վայրը Վիետնամի մայրաքաղաք Հանոյն է: Երկու երկրների ներկայացուցիչներն արդեն նախնական հանդիպում անցկացրել են՝ քննարկելով հիմնական կազմակերպչական հարցերը, գրում է Lenta.ru-ն Bloomberg-ի վրա հղումով: Որպես հանդիպման հնարավոր վայր շրջանառվում էին նաև Ինդոնեզիան, Մոնղոլիան, Հավայներն ու Հյուսիսային ու Հարավային Կորեաների սահմանակետ Փհանմունջը: Հունվարի 6-ին նոր հանդիպման վերաբերյալ բանակցությունների մասին հայտնեց ԱՄՆ նախագահը: Նախկինում նա խոսել էր այդ մասին 2018-ի դեկտեմբերին՝ այն ժամանակ որպես հնարավոր ժամկետ նշվում էր 2019-ի հունվարն ու փետրվարը: Ակնկալվում է, որ հանդիպմանը խոսվելու է հիմնականում Հյուսիսային Կորեայի միջուկային զինաթափման մասին: Թրամփի և Կիմ Չեն Ինի առաջին հանդիպումը տեղի է ունեցել Սինգապուրում 2018-ի հունիսին: Հանդիպման ավարտին կողմերն ընդունեցին համատեղ հայտարարություն, որտեղ ասվում էր, որ ԿԺԴՀ-ն պատրաստ է լիակատար միջուկային զինաթափման: Ի պատասխան ԱՄՆ-ն պարտավորվել է անվտանգության երաշխիքներ տրամադրել Փհենյանին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |