Ղազախստանի ոստիկանպետը՝ Օսիպյանին. Կարագանդայում բողոքի ցույցերն ազգամիջյան բնույթի չէին

Ղազախստանի ոստիկանպետը՝ Օսիպյանին. Կարագանդայում բողոքի ցույցերն ազգամիջյան բնույթի չէին

PanARMENIAN.Net - Հունվարի 7-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Կալմուխանբետ Կասիմովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է հունվարի 1-ին Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի ու սպանության մանրամասները։

Ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ, Կասիմովը հայ գործընկերոջը վստահեցրել է, որ անցկացվելու է արդար քննություն և դրա շրջանակում բոլոր գործողություններն իրականացվելու են օրենքի տառին համապատասխան:

Կողմերն անդրադարձել են նաև Կարագանդայում հունվարի 6-ին տեղի ունեցած ցույցերին։

Ղազախստանի ներքին գործերի նախարարը նշել է, որ բողոքի ակցիաները ազգամիջյան բնույթ չեն կրել, եղել են ոչ մեծաքանակ ու գտնվել են իրավապահների հսկողության տակ, և որ երկրի ներքին գործերի նախարարությունը վերահսկում է իրավիճակը:

Հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքի ռեստորաններից մեկի մոտ մի խումբ երիտասարդների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով սպանվել է մեկ ղազախստանցի։

Ղազախստանյան NUR գործակալության փոխանցմամբ, երկրի իրավապահները հայտնաբերել և ձերբակալել են սպանության մեջ կասկածվող երեք տղամարդու, որոնցից երկուսը՝ Թարգոմ Մալխասյանը և Սոխակ Մալխասյանը, տեղի հայ համայնքից են: Կարագանդա քաղաքի դատարանը նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---