Պեկինում տղամարդը 20 երեխայի է վիրավորել տարրական դպրոցում

Պեկինում տղամարդը 20 երեխայի է վիրավորել տարրական դպրոցում

PanARMENIAN.Net - Անհայտ տղամարդը հարձակվել է Պեկինի տարրական դպրոցներից մեկի վրա և 20 երեխայի վիրավորել: Այդ մասին ասվում է Պեկինի Սիչեն շրջանի մամուլի հաղորդագրության մեջ:

Ըստ նախնական տվյալների, ընդհանուր առմամբ տուժել է 20 երեխա, դպրոցականները հոսպիտալացվել են: Նրանցից 3-ի վիճակը ծանր է, սակայն կյանքին սպառնալիք չկա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ոստիկանները ձերբակալել են հարձակվողին պատահարի վայրում: Դեռևս հայտնի չէ, թե ինչով էր զինված տղամարդը և որոնք էին նրա դրդապատճառները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---