ԳՇ պետ. Նորակոչիկներին ապահովում ենք նույն ճտքավոր կոշիկներով, ինչ նախորդ տարիներին![]() 8 հունվարի 2019 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Մեկնարկած զորակոչի ընթացքում առանձնահատուկ նորամուծություններ չեն լինելու, հատուկ ուշադրություն է դարձվելու զորակոչիկների առողջությանն, ու հաշվի առնելով եղանակային պայմանները, զորամասեր տեղափոխելու անվտանգությանը։ Այս մասին ՊՆ կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում ասել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։ Անդրադառնալով այն հարցին, թե փոխվելո՞ւ են զինծառայողների ճտքավոր կոշիկներն ու արդյոք այս զորակոչին նորակոչիկները ստանում են նոր, վերջերս ներկայացված կոշիկները, ԳՇ պետն ասել է. «Կոնկրետ այս զորակոչի զորակոչիկներին ապահովում ենք այն նույն ճտքավոր կոշիկներով, ինչ նախորդ տարիների ընթացքում»,-հայտնում է Aysor.am-ը։ «Նոր կոշիկներն արդեն ավարտման, պահեստավորման, ընդունման փուլում են, դա ավարտելուց հետո տալիս են զորամասերին, ոչ թե նորակոչիկներին՝ ըստ հասանելիության», - ասել է Արտակ Դավթյանը։ Նա նշել է, որ հագուստային որոշ փոփոխություններ կան, Զինված ուժերը հրաժարվել են մեկանգամյա օգտագործման ներքնաշորերից։«Նաև կլինի փոփոխություն բուն համազգեստի կտորի հետ կապված», - մանրամասնել է ԶՈւ Գլխավոր շտաբի պետը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հայկական բանակի զինծառայողները շուտով նոր ճտքակոշիկներ կունենան: Տեղական արտադրության ճտքակոշիկները կարելու ընթացքում օգտագործվում է բացառապես որակյալ հումք, հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:Արտադրությունը համալրված է ժամանակակից լավագույն տեխնոլոգիաներով և հոսքագծերով: Ճտքակոշիկները դիմացկուն են, մինչև սերիական արտադրությունը ամիսներ շարունակ փորձարկվել են եղանակային տարբեր պայմաններում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |