Բենզինն այսուհետ կմաքսազերծվի՝ բացի ԵԱՏՄ-ում արտադրվածից![]() 8 հունվարի 2019 - 17:53 AMT PanARMENIAN.Net - 2019 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ տարածաշրջանից դուրս այլ երկրներից ներկրվող բենզինի համար մաքսատուրքի դրույքաչափ է սահմանվելու: PanARMENIAN.Net - ի հարցման ի պատասխան, այս մասին հայտնեց ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: ԵԱՏՄ-ից դուրս այլ երկրներից ներմուծվող բենզինը հարկելու որոշումը կայացվել է 2014 թվականի հոկտեմբերի 14-ին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից: Նշվում է, որ բենզինի ներմուծման համար նախատեսվում է կիրառել 2% մաքսատուրքի դրույքաչափ: Վիճակագրական տվյալների համաձայն, 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 118,437 տոննա բենզին: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |