ՀՔԾ-ն վերադարձրել է Սամվել Մայրապետյանի անձնագիրը![]() 8 հունվարի 2019 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 8-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը վերադարձրել է գործարար Սամվել Մայրապետյանի անձնագիրը: Այս մասին PanARMENIAN.Net -ին հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը: Նա նշեց, որ ավելի վաղ գործարարի պաշտպանը դիմել էր ՀՔԾ՝ նրա անձնագիրը վերադարձնելու միջնորդությամբ: «Մենք միջնորդությունը բավարարել ենք, անձնագիրը վերադարձրել ենք»,- ասաց Օհանջանյանը: Ավելի վաղ Սամվել Մայրապետյանի փաստաբաններն անձնագիրը վերադարձնելու միջնորդությունը պատճառաբանել էին նրա լուրջ հիվանդությամբ, որը հնարավոր է բուժել միայն արտերկրում: Դեկտեմբերի 27-ին դատարանը փոխել է գործարարի խափանման միջոցը՝ 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելով նրանց: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |