Փաշինյանը կհանդիպի ռեստորանային ոլորտի ներկայացուցիչներին՝ քննարկելու նոր հարկերը![]() 8 հունվարի 2019 - 18:54 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կհանդիպի «Հայաստանի ռեստորանների միության» (ՀՌՄ) անդամների հետ՝ քննարկելու ռեստորանների հարկային բեռի ավելացման հարցը, հայտնում է միության ֆեյսբուքյան էջը: Հունվարի 8-ին ՀՌՄ պատվիրակության հետ է հանդիպել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը. նա վստահեցրել է, որ ՊԵԿ - ը կիսում է միության անդամների մտահոգությունները ռեստորանների հարկային բեռի ավելացման վերաբերյալ, ինչի մասին տեղեկացրել է Նիկոլ Փաշինյանին: 2019 թվականի հունվարի 1-ից հանրային սննդի օբյեկտները վճարելու են 8% շրջանառության հարկ, 2020-ից՝ 10%: Հղումներ թեմայով. Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |