ՊՆ-ում ասում են` ավտոբուսը կանգնեցնողները «բարոյականության հետ խնդիրներ ունեն», ոստիկանները պնդում` չպիտի ուղեկցեին զորակոչիկներին (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Զորակոչիկների ավտոբուսի հետ կապված միջադեպի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում և ձեռնարկվում են միջոցներ իրավախախտներին հայտնաբերելու և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, հայտարարել է պաշտպանության նախարարությունը։ Հայտարարությունում գրվում է, որ պաշտպանության նախարարությունը հետևողական է լինելու միջադեպի` «բարոյականության հետ խնդիրներ ունեցող մասնակիցների ինքնությունը պարզելու և օրենքով սահմանված կարգով ու միջոցներով պատասխանատվության ենթարկելու հարցում»։ Ոստիկանությունն, իր հերթին, արձագանքել է քննադատությանն առ այն, որ ավտոբուսը չի ուղեկցվել իր աշխատակիցների կողմից։ «Կառավարության 29․10․2018 թ․ 1337-Ն որոշման համաձայն ՝ ոստիկանությունը զորակոչիկների խմբերին պետք է ուղեկցի Երևան քաղաքի զինվորական կոմիսարիատից մինչև հանրապետական հավաքակայան, իսկ մարզերում՝ մինչև քաղաքային գծի ավարտը։ Կոտայքի մարզի զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը սահմանված կարգով ուղեկցվել է մինչև բնակավայրի ավարտը, այսինքն կարգի համաձայն՝ ոստիկանությունն այլևս չէր կարող շարունակել ուղեկցումը մինչև հավաքակայան», - ասվում է հայտարարությունում։ Հունվարի 8-ին մի խումբ երիտասարդներ նախ կանգնեցրել են զորակոչիկներ տեղափոխող ավտոբուսը, այնուհետև, հարվածնելով դռանը, ներս մտել, հայհոյել վարորդին, այնուհետև լեզվակռվի բռնվել անցորդներից ոմանց հետ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |