Զինակոչիկների ավտոբոսուսի միջադեպի առթիվ քրգործ է հարուցվել՝ խուլիգանության հատկանիշներով![]() 9 հունվարի 2019 - 10:22 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 8-ին զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել՝ խուլիգանության հատկանիշներով: PanARMENIAN.Net ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ԳԴ հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Նա նշեց նաև, որ հսկողությունն իրականացնում է Զինվորական դատախազությունը: Ավելի վաղ մի խումբ երիտասարդներ քաղաքացիական մեքենաներով շրջափակել են դեպի հավաքակայան մեկնող զինակոչիկների ավտոբուսը, հարվածելով դռանը ներս են մտել, հայհոյել վարորդին, այնուհետև լեզվակռվի բռնվել անցորդների հետ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը դատապարտել է կատարվածը և հայտարարել, որ Ռազմական ոստիկանությունը համապատասխան նյութեր է նախապատրաստում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |