Վարդենյաց լեռնանցքն ու Լարսը փակ են![]() 9 հունվարի 2019 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 9-ին ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհը: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է միայն կցորդիչով ավտոմեքենաների համար (մյուսների համար՝ դժվարանցանելի): Դժվարանցանելի է Մ-3 ավտոճանապարհի Երևան-Ապարան հատվածը, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Արագածոտնի մարզի Ապարանի (փակ են բոլոր միջհամայնքային ավտոճանապարհները) և Արագածի տարածաշրջաններում ձնաբուք է: Արագածոտնի մարզի Արագածի և Շիրակի մարզի Աշոցքի (դժվարանցանելի են բոլոր միջհամայնքային ավտոճանապարհները) տարածաշրջաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Տավուշի մարզում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 129 բեռնատար և 24 մարդատար ավտոմեքենա: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |