ՃՈ-ն տոներին 2018-ի համեմատ 2.5 անգամ ավելի շատ խախտում է գրանցել![]() 9 հունվարի 2019 - 12:04 AMT PanARMENIAN.Net - 2019 թվականի հունվարի 1-7-ը ՀՀ ճանապարհային ոստիկանությունը մոտ 2,5 անգամ ավելի շատ վարչական իրավախախտում է գրանցել՝ 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ, ընթացիկ տարվա առաջին յոթ օրում ՃՈ աշխատակիցները գրանցել են 1630 խախտում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 483-ի փոխարեն: Նույն օրերին ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 267 տրանսպորտային միջոց, 212-ով ավելի անցած տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ: Հայտնաբերվել է 225 ոչ սթափ վարորդ, իսկ անցած տարի հունվարի 1-ից 7-ը հայտնաբերվել էր ընդամենը 9-ը: Տոնական օրերին հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 72 պատահար, ինչի հետևանքով զոհվել է 7 մարդ: Անցած տարվա նույն օրերի համեմատությամբ զոհերի թիվը նվազել է 5-ով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |