2018-ին Հայաստան 75,000 մեքենա է ներկրվել 9 հունվարի 2019 - 12:29 AMT PanARMENIAN.Net - 2018 թվականին Հայաստանի Հանրապետություն է ներկրվել մոտ 75,000 ավտոմեքենա, հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը: Հայաստանում ավտոմեքենաների ստույգ թիվը պատկան մարմինների կողմից չի տրամադրվում։ Սակայն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ԱԺ-ում իրեն վարչապետ ընտրելու կապակցությամբ գումարված նիստի հարցուպատասխանի ընթացքում հայտարարել էր, որ 2007 թվականի հունվարի 1-ին ՀՀ-ում կար մոտ 333,000 ավտոմեքենա, իսկ 2018-ի հունվարի 1-ի դրությամբ այդ թիվը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով մոտ 616,000-ին։ 2018-ին նոյեմբերի 30-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ուներ մոտ 511 հազար ավտոմեքենա։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ TOKEN2049-ը միջազգային կոնֆերանսների շարք է, որն ամեն տարի միավորում է կրիպտո էկոհամակարգի առաջատարներին Լարսը փակ է բոլոր տեսակի մեքենաների համար Փակ է դեպի Քարի լիճ տանող ճանապարհը ՊՆ․ Տեսանյութում պատկերված անձը ՀՀ հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայող է Լուրեր էին տարածվել, որ Կիրանցի բնակիչները «ադրբեջանցի հատուկջոկատայինի են նկատել» Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» |