Իտալիան չի ընդունի հերթական ներգաղթյալներին![]() 9 հունվարի 2019 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի ԱԳ նախարար Էնցո Մոավերո Միլանեզին հայտարարել է, որ Հռոմը մտադիր չէ հերթական ներգաղթյալներին ընդունել: Ըստ նրա, նա երբեք չի համաձայնի դրան որպես նախարար, հայտնում է ՌՒԱ Նովոստին: «Պետությունները պետք է ունակ լինեն պաշտպանելու սեփական սահմաններն ու սեփական քաղաքացիներին: Սա է պատճառը, որ Իտալիան, ինչպես և Լեհաստանը, հրաժարվում են ստորագրել միգրացիայի վերաբերյալ գլոբալ համաձայնագիրը»,-ասել է Միլանեզին: Նա հավելել է, որ Եվրոպայում առաջարկում են նոր ներգաղթյալների ընդունել, որոնց տեղափոխում են մաքսանենգներն ու ոչ կառավարական կազմակերպությունները, ինչը «հսկայական խնդիր է» առաջացնում: «Օրինակ, այսօր Իտալիայում Հյուսիսային Աֆրիկայից մի քանի մարդ է ձերբակալվել: Նրանցից մեկը մեղադրվում է ահաբեկչության մեջ»,-պարզաբանել է Միլանեզին: Ավելի վաղ Իտալիայի փոխվարչապետը հայտարարել էր Լեհաստանի հետ միասին «նոր Եվրոպա» կառուցելու մասին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |