ՀՀ ռազմարդյունաբերական արտադրանքը կներկայացվի «ԱՅԴԵՔՍ-2019» ցուցահանդեսում![]() 9 հունվարի 2019 - 18:16 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 17-ից 21-ը Արաբական Միացյան Էմիրություններում կկայանա «ԱՅԴԵՔՍ-2019» միջազգային համաժողովը և ցուցահանդեսը, որի ընթացքում Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական ձեռնարկությունները կներկայացնեն իրենց արտադրանքը: ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հունվարի 9-ին ՀՀ-ում ԱՄԷ արտակարգ և լիազոր դեսպան Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպմանը նրան է փոխանցել միջազգային համաժողովին և ցուցահանդեսին մասնակցելու` ԱՄԷ փոխնախագահ, վարչապետ, Դուբայի կառավարիչ, պաշտպանության նախարար Շեյխ Մուհամմադ բին Ռաշիդ Ալ Մաթքումի հրավերը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու պետության միջև պաշտպանության ոլորտում գործակցության ընդլայնման հնարավորությունները: Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը կարևորել է երկկողմ գործակցությունը պլանային և պայմանագրային հիմքերի վրա դնելու անհրաժեշտությունը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |