ԱՆ կոչը՝ սուր շնչառական վարակներով երեխաներին չուղարկել դպրոց![]() 9 հունվարի 2019 - 18:55 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ կոչ է արել սուր շնչառական վարակներով հիվանդ երեխաներին չուղարկել դպրոց և մանկապարտեզ: «Կոչ եմ անում հիվանդանալու դեպքում դիմել տեղամասային պոլիկլինիկա, ինչպես նաև հիվանդ երեխաներին չուղարկել մանկապարտեզ կամ դպրոց, որպեսզի նրանք կարողանան առողջանալ և չվարակել մյուսներին։ Դրանով մենք կկանխենք սուր շնչառական վարակների հետագա տարածումը»,- գրել է նախարարի պաշտոնակատարը։ Հունվարի 4-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությում բուժհաստատություններ դիմած 25 անձանցից 10-ի մոտ հայտնաբերվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակ, հայտնում է առողջապահության նախարարությունը: Նշվում է, որ երկրում սուր շնչառական վարակների և գրիպի առումով իրավիճակն օրինաչափ է, բնորոշ՝ սեզոնին: Ըստ օրական իրականացվող մշտադիտարկման արդյունքների` հունվարի 8-ի դությամբ արձանագրվել է 642 դիմելիություն պոլիկլինիկական կազմակերպություններ, հանրապետության հիվանդանոցներում հոսպիտալացված է սուր շնչառական վարակներով 597 հիվանդ: Արձանագրված դեպքերի 96%-ն արձանագրվել է երեխաների շրջանում: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |