Վարդենյաց լեռնանցքում բուք է, Լարսը փակ է10 հունվարի 2019 - 10:22 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 10-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Արագածոտնի մարզի Սիփան, Ավշեն, Ձորագլուխ, Նիգավան, Միջնատուն և Ճարճակիս գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները և Գեղարքունիքի մարզի Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհը: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը կցորդիչով ավտոմեքենաների համար փակ է, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Չքնաղ, Թթուջուր, Վարդենիս գյուղերի միջհամայնքային ավտոճանապարհները, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Երևան-Ապարան, Ստեփանավան-Օձուն ավտոճանապարհներին, Սպիտակի ոլորաններում, Արագածոտնի մարզի Արագածի և Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 170 բեռնատար և 36 մարդատար ավտոմեքենա: * Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԽ քարտուղար․ Կիրանցում 4 շինություն կա, որ 1976–ի քարտեզով չի մնում ՀՀ տարածքում Նա հավելել է, որ այդ բոլոր խնդիրները լուծվելու են Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է սկսվել Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է Բանկում կատարել 500,000 և ավելի դրամին համարժեք արտարժույթի փոխարկում Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ |