Ադրբեջանը €15,000 կվճարի Ալիևների կոռուպցիոն գործարքները բացահայտած լրագրողին10 հունվարի 2019 - 15:31 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովային վարկաբեկող արշավի գործով վճիռը, որը երկրի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի հետ կապվող կոռուպցիոն գործարքների վերաբերյալ մի շարք աղմկահարույց բացահայտումներ է արել: Ադրբեջանը պարտավորվում է €15,000 փոխհատուցում վճարել լրագրողին՝ անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը խախտելու և խոսքի ազատությունը ճնշելու համար: 2012 թվականին Իսմայիլովան սպառնալիք պարունակող նամակ է ստացել անհայտ անձանց կողմից, որին կցված էին նաև լրագրողի անձնական կյանքին վերաբերող մանրամասներ՝ սեռական բնույթի լուսանկարներ: Համացանցում նաև հրապարակվել էր Իսմայիլովայի և իր զուգընկերոջ սեռական ակտի տեսագրությունը, որն արվել էր նրա ննջասենյակում: Իսմայիլովան իր բնակարանում հայտնաբերել էր թաքնված տեսախցիկներ, հեռախոսազանգերի գաղտնալսման հարմարանքներ: Ավելի ուշ լրագրողը յոթ տարվա ազատազրկման էր դատապարտվել՝ ֆինանսական մեքենայությունների մեղադրանքով: Ավելի քան մեկ տարի անց՝ միջազգային հանրության ճնշումների արդյունքում, ադրբեջանական իշխանությունները Իսմայիլովայի պատիժը փոխարինել են պայմանական ազատազրկմամբ նրա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |