Ծառուկյանն ԱԺ մանդատների հանձնմանը չի մասնակցել զբաղվածության պատճառով10 հունվարի 2019 - 15:12 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ԱԺ մանդատների հանձնման արարողությանը չի մասնակցել զբաղվածության պատճառով: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԲՀԿ նախագահի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը: «Ավելի վաղ պլանավորված միջոցառում ունի: Սա ոչ թե պետք է դիտարկել որպես վերաբերմունք, այլ որ զբաղվածության պատճառով չի կարողացել մասնակցել»,- ասել է նա, հայտնում է yerkir.am-ը: Անդրադառնալով այն հարցին, թե Գագիկ Ծառուկյանը շարունակելո՞ւ է նախկինի պես շատ բացակայել ԱԺ նիստերից՝ Տոնոյանն ասել է. «Այս պահին հավանականությունների տեսությունով չենք առաջնորդվում: Ամսի 14-ին կմեկնարկեն նոր ԱԺ-ի աշխատանքները: Մնացած ամեն ինչի մասին կխոսենք ըստ իրադարձությունների զարգացման»: Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին, ապա Տոնոյանն ասել է որ նա 7 հազարից ավելի ձայն է ստացել Կոտայքում, և նրան պետք է դիտարկել այս համատեքստում: Էդուարդ Բաբայանը ևս ներկա չի եղել մանդատների հանձնման արարողությանը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների համաձայն, ՀՀ ԱԺ է անցել 3 քաղաքական ուժ։Ժամը 07:30-ի դրությամբ մշակվել է քվեաթերթիկների 100%-ը, ինչի արդյունքում ձայների 70.43%-ով հաղթել է «Իմ քայլը» դաշինքը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։Երկրորդ տեղը և 8.27% հավաքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, երրորդ` 6.37%-ով, «Լուսավոր Հայաստանը»։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |