Ցմահ դատապարտված Ենոքյանին ներում շնորհելու դեմ բողոքի ցույց կանցկացվի11 հունվարի 2019 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 14-ին կառավարության շենքի մոտ բողոքի ցույց կանցկացվի 1996-ին համակուրսեցու սպանության համար ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանին ներում շնորհելու դեմ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ նախկին ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը։ Ավելի վաղ համացանցում լուրեր շրջանառվեցին, որ ՀՀ ներման հանձնաժողովը՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ, դրական եզրակացություն է տվել ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանին ներում շնորհելու խնդրագրին: Ցույցի կազմակերպիչներն են 23 տարի առաջ սպանված 19-ամյա Իոսիֆ Աղաջանովի հարազատները, ինչպես նաև նրա հոր՝ ակադեմիկոս Միխայիլ Աղաջանովի գործընկեր բժիշկները: Ցույցը տեղի կունենա ժամոը 13:00-ին: Միևնույն ժամանակ Նարեկ Մալյանն իր էջում տեսանյութ է հրապարակել 1996-ին սպանվածի դին հայտնաբերելու և Մհեր Ենոքյանի և նրա հանցակցի հարցաքննության վերաբերյալ: Ավելի վաղ սպանվածի ընտանիքը բաց նամակով դիմել է ՀՀ վարչապետին և նախագահին՝ Ենոքյանի ներման հնարավոր որոշումը վերանայելու վերաբերյալ, իսկ Երևանի բժշկական համալսարանի ռեկտորն ու մի խումբ բժիշկներ ստորագրահավաք են նախաձեռնել ներում շնորհելու դեմ: Հունվարի PanARMENIAN.Net ի հարցին ի պատասախան, թե արդյոք ներման հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Ենոքյանի խնդրագրին, ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը շեշտել է, որ ՀՀ ներման հանձնաժողովի նիստերի օրակարգը ենթակա չէ հրապարակման: PanARMENIAN.Net ի հետ զրույցում Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ ՀՀ նախագահը Ենոքյանին ներում շնորհելու միջնորդություն չի ստացել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից: ՀՀ նախագահի աշխատակազմը ներման խնդրագրերի մասին Հանրապետության նախագահի հրամանագիրն ընդունվելուց հետո` ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկում է ներման խնդրագիրը ներկայացրած անձին, նախարարություն: Հղումներ թեմայով. Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |