«Գազպրոմ Արմենիա». Քննարկվում է ընկերության մարժայի մեծությունը11 հունվարի 2019 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Հայաստանին առաքվող բնական գազի գնի փոփոխությամբ պայմանավորված ՀՀ կառավարության և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջև անցկացվում են բանակցություններ՝ սպառողներին վաճառվող գազի սակագների կառուցվածքում ներառվելիք՝ ընկերության սակագնային մարժայի մեծության վերաբերյալ փոխհամաձայնության գալու ուղղությամբ: Այս մասին PanARMENIAN.Net - ի հարցմանն ի պատասխան հայտնել է ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունը: «Ընկերությունն ակնկալում է, որ նշված բանակցությունների արդյունքում կգտնվեն այնպիսի լուծումներ, որոնք կապահովեն ընկերության բնականոն գործունեությունը և սպառողների հուսալի ու անվտանգ գազամատակարարման իրականացումը», - նշված է հարցման մեջ: ՌԴ «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջև 2013 թվականին կնքված Հայաստանի Հանրապետություն 2014-2019 թվականներին բնական գազի առաքման համաձայնագրի համաձայն՝ 2019 թվականի հունվարի 1-ից 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար ՀՀ առաքվող բնական գազի գինը 1000 խորանարդ մետրի համար սահմանվել է $165, ընդ որում՝ նշված ժամանակահատվածում առաքված բնական գազի կալորիականությունից կախված բնական գազի արժեքի վերահաշվարկ չի իրականացվելու: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |