ԱՄՆ-ն սկսել է դուրս բերել ռազմական տեխնիկան Սիրիայից11 հունվարի 2019 - 11:46 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն սկսել է դուրս բերել ռազմական տեխնիկան Սիրիայից՝ այդ երկրից իր զորքերը դուրս բերելու ծրագրի շրջանակում: Ըստ CNN-ի, վերջին մի քանի օրերին Սիրիայից դուրս է բերվել ցամաքային ռազմատեխնիկայի առաջին խմբաքանակը: Չի նշվել, սակայն, թե ուր և ինչպես է այն տեղափոխվել: Նշվում է, որ հավանաբար, ամերիկյան ուժերը սկզբից դուրս կբերվեն Սիրիայի հյուսիսային շրջաններից, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ըստ հեռուստաալիքի, գործողության ղեկավար դերը հանձնարարվել է ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությանը: Ավելի վաղ արդեն որոշվել էր, թե որ նավերը, ինքնաթիռները, ուղղաթիռներն ու ցամաքային տեխնիկան պետք է դուրս բերվեն: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր, որ ԱՄՆ առաքելությունը Սիրիայում ավարտված է: «Մենք հաղթեցինք «Իսլամական պետությանը» Սիրիայում: Ինձ համար դա այնտեղ գտնվելու միակ պատճառն էր Թրամփի նախագահության օրոք»,-ասել է ԱՄՆ նախագահը: Այժմ Սիրիայում մոտ 2000 ամերիկացի զինվորական կա: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |