Հայկական հանցախումբն Իսպանիայում թենիսի պայմանավորված խաղեր է կազմակերպել![]() 11 հունվարի 2019 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Իսպանիայում մեծ հանցախումբ է բացահայտվել, որը զբաղվում էր թենիսի պայմանավորված խաղերի կազմակերպմամբ: Հանցախմբի անդամները հիմնականում հայեր են: Իսպանիայի իրավապահները 15 մարդ են ձերբակալել, հետաքննություն է ընթանում ևս 68-ի մասով, այդ թվում մարզիկների, հայտնում է Deadspin-ը : Պայմանավորված խաղերի հետ առնչություն ունի 83 մարդ, որոնցից 28-ը պրոֆեսիոնալ թենիսիստներ են, որոնցից մեկը մասնակցել է վերջին ԱՄՆ թենիսի բաց առաջնությանը։ Խմբավորումը գործել է առնվազն 2017-ի փետրվարից: Ենթադրվում է, որ այդ ընթացքում եկամուտը կարող էր միլիոնավոր եվրոների հասնել: Իսպանիայում 11 տուն է խուզարկվել, որի արդյունքում առգրավվել է 167,000 եվրո կանխիկ գումար, հրազեն, ինչպես նաև գործի հետ կապված 50 էլեկտրոնային սարք, կրեդիտ քարտեր, 5 շքեղ մեքենա ու փաստաթղթեր։ 42 բանկային հաշիվ սառեցվել է։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |