Բաբլոյան. Ինձ մոտ վիրահատելն ավելի լավ է ստացվում, քան խոսելը11 հունվարի 2019 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը մտադիր է վերադառնալ առողջապահության ոլորտ և անել այն, ինչը շատ լավ է անում: «Ինձ մոտ վիրահատելն ավելի լավ է ստացվում, քան խոսելը»,-ասել է նա լրագրողների հետ հանդիպմանը՝ հավելելով, որ Աժ-ում արեց այն ամենը, ինչ կարող էր անել։ Նա դժվարացel 1 գնահատել իր աշխատանքը։ «Ինչ արել եմ, դուք պետք է գնահատեք, ես դժվարանում եմ գնահատել իմ աշխատանքը, հուսով եմ՝ դուք կգնահատեք», - ասել է նա լրագրողներին, հայտնում է Yerkir.am-ը: Այն հարցին, թե կցանկանար արդյոք նոր խորհրդարանում աշխատել, Բաբլոյանը պատասխանել է, որ նոր խորհրդարանում չի կարող աշխատել, որովհետև իր թեկնածությունն ի սկզբանե չի դրել, որպեսզի ընտրվի պատգամավոր։ Անդրադառնալով այն հարցին, թե ինչ խորհուրդ կտա ԱԺ նոր նախագահին՝ Բաբլոյանն ասել է. «Էլ ավելի նոր ու լավ հնարավորություններ գտնել ու զարգացնել ԱԺ գործունեությունը, կարծում եմ՝ մենք որոշակի ձեռագիր թողեցինք, 6-րդ գումարման խորհրդարանը ցույց տվեց իր ժողովրդավարության այն մոտեցուները, որոնք ամրագրել էինք»։ Բաբլոյանը նշել է, թե հուսով է՝ էլ ավելի զարգացումներ պետք է տեղի ունենան։ «Ես հետևելու եմ ոչ թե քաղաքականությանը, այլ՝ զարգացմանը ու կանեմ այն, ինչ ինձանից կախված է։ Ես պատրաստ եմ իմ փորձը հաղորդել նոր խորհրդարանին», - ասել է նա։ Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին` զարգանալու Եվրոպայի և Ասիայի շուկաներում Բանկը միացել է Ասիական զարգացման բանկի ծրագրին Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին |