Գյումրիում Ավետիսյանների սպանության օրը ՌԴ ռազմակայանի մոտ բողոքի ցույց կանցկացվի11 հունվարի 2019 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 12-ին Գյումրիում ՌԴ ռազմակայանի զորամասերից մեկի մոտ բողոքի ակցիա է անցկացվելու այդ բազայի զինծառայողների հանցագործությունների դեմ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը: Այդ օրը լրանում է 4 տարի այն օրվանից, երբ, ըստ պաշտոնական վարկածի, ժամկետային զինծառայող Պերմյակովը սպանեց Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքը, և կլրանա 40 օր այն օրվանից, երբ պայմանագրային զինծառայող Ռազգիլդյայևի դաժան ծեծից հետո մահացավ աշխատանքի գնացող 57-ամյա Ջուլիետա Ղազարյանը: «Հանրության շրջանում արմատացած կասկածներ կան, որ ամբողջությամբ չի բացահայտվել Ավետիսյանների սպանության գործը և՝ չի բացահայտվելու Ջուլիետա Ղազարյանի վրա իրականացված հարձակման կամ սպանության գործը: Երկու դեպքում էլ կասկածյալները հայտնվել են ռուսական ռազմաբազայի հսկողության տակ և չեն փոխանցվել ՀՀ իրավապահներին՝ հակառակ միջպետական համաձայնագրի պահանջներին: Երկու դեպքում էլ ՀՀ դատախազները այդ խախտումը չեն գնահատել որպես այդպիսին և դրույթները մեկնաբանել են հօգուտ ՌԴ քաղաքացի զինծառայողների: Չեն փարատվել հանրության կասկածներն առ այն, որ երկու դեպքում էլ Հայաստանի իրավապահներն են գտել կասկածյալներին և հանձնել բազայի հրամանատարությանը: 1999-ից ի վեր ռուսաստանյան 102 ռազմաբազայի ծառայողների հանցագործությունների պատճառով սպանվել կամ զոհվել են Հայաստանի 12 քաղաքացի եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 14 քաղաքացի, բացի այդ զորամասերի տարածքներից դուրս տեղի են ունեցել ՌԴ զինծառայողների մասնակցությամբ մեկ տասնյակից ավելի այլ հանցագործություններ»,-ասվում է գրառման մեջ: Նշվում է, որ բողոքի ակցիայի մասնակիցները մի շարք պահանջներ են ներկայացնելու ՀՀ իշխանություններն և ՌԴ-ին: Մասնավորապես, ՀՀ իշխանություններից պահանջներից մեկը լինելու է. «հատուկ հսկողություն սահմանել ՌԴ 102-րդ ռազմաբազայի զորակայանները ամբողջ շրջագծով, անհրաժեշտության դեպքում կառուցել հատուկ արգելապատնեշներ, փշալարացանկապատեր, խրամատներ դրանց շրջակայքում, կահավորել այդ զորամասերի շրջագծերը ցերակային եւ գիշերային տեսահսկող խցիկներով»: ՌԴ իշխանություններից պահանջելու են հատուկ ստուգումներ իրականացնել ՌԴ 102-րդ ռազմաբազայի զորակայաններում, պարբերաբար ստուգել զինծառայողների բարոյահոգեբանական և առողջական վիճակը, ուժեղացնել զորամասերից զինվորականների ելումուտի օրինականության հսկողությունը և այլն: 2015-ի հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվեց։ Չնայած բժիշկների ջանքերին, երեխային փրկել չհաջողվեց, փոքրիկը մահացավ հունվարի 19-ին: Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք առաջադրվեց, նա ընդունեց իր կատարած հանցանքը:Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հարություն Մովսեսյանը 2016-ի օգոստոսի 23-ի նիստում մեղավոր է ճանաչել Պերմյակովին և որոշում է կայացրել նրան դատապարտել ցմահ ազատազրկման։Պերմյակովն արտահանձնվել է: Ռուսական ռազմակայանի զինծառայող Ա. Ռ-ն մեղադրվում է Գյումրիում 57-ամյա Ջուլիետա Ղուկասյանին 2018-ի դեկտեմբերին ծեծելով սպանելու մեջ, նա պահվում է ռազմաբազայի տարածքում:Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին կինը մահացել է։ Կինն աշխատում էր Գյումրու քաղաքապետարանում որպես փողոցի հավաքարար։ Նա լուսաբացին դուրս էր եկել աշխատանքի։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները Մարգարայի անցակետը կապիտալ նորոգվել է․ ՊԵԿ նախագահն ու ԵՄ դեսպանը համատեղ շրջայց են կատարել Ներկայացվել է անցակետի ամբողջ ենթակառուցվածքը, ընթացակարգերի կիրառման և կազմակերպման հերթականությունը ԱԳ փոխնախարար․ Բաքվի հետ տարաձայնություններ դեռ կան, բայց Երևանը հուսով է՝ կհաջողվի հասնել միասնական տեքստի Կոստանյանն ասել է, որ պաշտոնական Երևանը պատրաստակամ է հարաբերությունները կարգավորել Բուայեն կոչ է արել սառեցնել Ֆրանսիայում ադրբեջանական ակտիվները` միջոցներն ուղղելով Նոր Կալեդոնիայում վնասի վերականգնմանը Նա հիշեցրել է, որ Ադրբեջանն էթնիկ զտում է իրականացրել Արցախում |