Վրաստանում խոզագրիպից 15 մարդ է մահացել![]() 11 հունվարի 2019 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում ընթացիկ ձմռանը խոզագրիպից արդեն 15 մարդ է մահացել: Այդ մասին հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների և հանրային առողջության վերահսկման ազգային գործակալության ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Ըստ նրա, դա հաստատվել է լաբորատոր հետազոտություններով: Վրաստանում ավելացել են նաև գրիպով հիվանդների հոսպիտալացման դեպքերը՝ հասնելով 845-ի: 158 դեպքում հաստատվել է H1N1 գրիպի առկայությունը, հայտնում է «Sputnik Գրուզիան»: Ըստ Վրաստանի առողջապահության նախարարության, Վրաստանում գրիպի համաճարակ չկա, սակայն, խորհուրդ է տրվում առաջին իսկ ախտանիշների դեպքում անհալաղ դիմել բժշկի: Հունվարի 11-ին Հայաստանում H1N1-ով (խոզագրիպ) պայմանավորված մահվան դեպք է գրանցվել: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը: Հունվարի 4-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությում բուժհաստատություններ դիմած 25 անձանցից 10-ի մոտ հայտնաբերվել է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակ, հայտնում է առողջապահության նախարարությունը:Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ կոչ է արել սուր շնչառական վարակներով հիվանդ երեխաներին չուղարկել դպրոց և մանկապարտեզ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |