Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով ցուցարարները փակել են Երևան-էջմիածին ճանապարհը (վիդեո)

Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով ցուցարարները փակել են Երևան-էջմիածին ճանապարհը

PanARMENIAN.Net - Ցուցարարներն արգելափակել են Երևան-էջմիածին ճանապարհը՝ պահանջելով գեներալ Մանվել Գրիգորյանի կալանավորումը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Հունվարի 11-ին Էջմիածնում վերսկսվել են Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքի գործողությունները։ Ցուցարաների մի մասն ակցիա է իրականացրել նաև ՀՀ վերաքննիչ դատարանի շենքի մոտ, որտեղ քննվում էր Գրիգորյանի խափանման միջոցի հարցը։

Ավելի վաղ Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանն ասել էր լրագրողներին, որ հետաձգման պատճառը տեխնիկական է, և նիստը կշարունակվի, երբ կտրամադրվեն անհրաժեշտ փաստաթղթերը։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---