Արամի 23 հասցեում պատը փլուզվել է. Շենքի մոտ ակցիա է լինելու![]() 12 հունվարի 2019 - 10:14 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 11-ի երեկոյան փլուզվել է Արամի 23 հասցեում գտնվող պատմամշակութային հուշարձան հանդիսացող շենքի պատը, որտեղ գործում էր Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը: Այդ մասին ասվում է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ֆեյսբուկյան էջում: «Րոպեներ առաջ, պատկան մարմինների հապաղման և անուշադրության հետևանքով, փլուզվեց Արամի 23 հասցեի մշակութային հուշարձանի վթարված պատը»,-ասվում է գրառման մեջ: Իսկ հունվարի 12-ին, ժամը 11:00, Արամի 23 հասցեում գտնվող շենքի մոտ լինելու է ակցիա: Տիգրան Հեքեքյանը կպատասխանի հարցերին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն մշակում է Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-կառույցի պահպանման 4-րդ նախագիծը: Իսկ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր՝ «Հին Երևան» ծրագրի մեջ ոչ մի հուշարձան չի քանդվելու, դա վերաբերում է և՛ Արամի 23 հասցեին, և՛ այդ տարածքում գտնվող բոլոր մյուս հուշարձաններին: Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-կառույցը փրկելու համար 3 վերականգնման նախագիծ է արվել: Առաջինը, որը մշակել էր «Հին Երևան» նախագծի ճարտարապետը, քննարկման արդյունքում մերժվել էր Մշակույթի նախարարության և Քաղաքաշինության կոմիտեի կողմից, որովհետև համարվել էր վտանգավոր՝ կառույցի ամբողջականության համար: Շենքի պահպանման 2-րդ և 3-րդ նախագծերը մշակվել էին նախագծող ճարտարագետի և ԱԻՆ մասնագետի կողմից, սակայն նույնպես չեն արժանացել գերատեսչությունների հավանությանը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |