LED լուսավորության համակարգ՝ Երևանի 28 փողոցում․ Կխնայվի 60% էլէներգիա12 հունվարի 2019 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Երևանի 28 փողոցներում հեռակառավարվող լուսավորության համակարգ և էներգաարդյունավետ լուսատուներ կտեղադրվեն, հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ յապերի վարչությունը։ Քաղաքապետարանում ստորագրվել է Երևանում LED լուսավորության համակարգի մատակարարման և տեղադրման պայմանագիր: Համակարգը հնարավորություն կտա ապահովելու քաղաքի գիշերային լուսավորությունը մինչև առավոտ։ Նոր լուսատուների կիրառմամբ ծրագրում ընդգրկված փողոցներում համայնքը կունենա ավելի քան 60% էլեկտրաէներգիայի խնայողություն։ Քաղաքապետարանում այսօր ստորագրվել է Երևանում LED լուսավորության համակարգի մատակարարման և տեղադրման պայմանագիր: Ընդգծելով անհրաժեշտ ու տեսանելի ծրագրի կարևորությունը՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը քաղաքապետարանի աջակցությունն է հայտնել կապալառու ընկերությանն աշխատանքների իրականացման գործընթացում։ «Քաղաքի գիշերային լուսավորության անընդհատ ապահովման շնորհիվ մեր քաղաքը կլինի ավելի անվտանգ և առավել գրավիչ զբոսաշրջիկների համար։ Հատկանշական է նաև, որ այս ծրագրի շրջանակներում կլուծվի նաև վերգետնյա մալուխային ցանցի հարցը, որն այսօր արդեն անվտագության խնդիր ունի՝ իջեցնելով վերջիններս ստորգետնյա կապուղիների մեջ», - նշել է քաղաքապետն ու շնորհակալություն հայտնել դոնոր ընկերություններին, մասնավորապես, Եվրոպական Միությանը, ինչպես նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին, որոնց աջակցության և ֆինանսավորման շնորհիվ հնարավոր է դարձել այս ծրագրի իրականացումը ։ Պայմանագիրը ստորագրվել է Երևանի քաղաքապետարանի «ԵՐՔԱՂԼՈՒՅՍ» ՓԲԸ-ի և ֆիննական «Քնսորթիում Օնինեն Օյ Էնսթո օյի», ինչպես նաև ենթակապալառուներ ԱյԵֆ ենթակառուցվածքների պլանավորում «Այ/էս Այեֆ լայթիգ» ՍՊԸ, «Իքոնեքս-քոմ», «Տրանսփրոջեքթ» ՓԲԸ և «Կարամյանշին» ՍՊԸ-ի միջև: Քաղաքային լուսավորության ենթակառուցվածքի բարելավման նպատակով Երևանի քաղաքային լուսավորության ծրագիրն իրականացվում է ՎԶԵԲ-ի աջակցությամբ: Պայմանագիրը Հայաստանի Հանրապետության և ՎԶԵԲ-ի միջև կնքվել է 2015 թվականի մայիսի 11-ին: Վարկի գումարը $4 մլն է: Եվս 1.9 մլն եվրո դրամաշնորհ տրամադրվել է E5P-ի կողմից, որի պայմանագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և E5P միջև 2015 թվականի հոկտեմբերի 20-ին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ Պուտին–Փաշինյան հանդիպման օրակարգում են Հրվ. Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովոման հարցեր Նա նաև ասել է, որ Մոսկվան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների Ալմաթիում կայանալիք հանդիպումը Ադրբեջանցիները Շուշիի ավերված հայկական եկեղեցիների միջնամասում մզկիթ են կառուցում Նրանք փորձում են ամբողջությամբ փոխել քաղաքի հայկական դիմագիծը Պեսկովը՝ ԵԱՏՄ–ից ՀՀ–ի դուրս գալու հավանականության մասին. ԵԱՏՄ–ն առաջանցիկ զարգացում է ապահովում անդամների համար Նա հավելել է, որ դա բխում է անդամ երկրների շահերից Ալիևի ներկայացուցիչ. Եթե Երևանը հրաժարվի Զանգեզուրով անցնող ճանապարհից, Բաքուն երթուղի կկառուցի Իրանով Ըստ Ամիրբեկովի, այդպիսով, «Հայաստանը կկարողանա դուրս գալ մեկուսացումից, տարանցման վճարներ հավաքել» |