Ալիևը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության կողմերը միայն Բաքուն ու Երևանն են

Ալիևը հայտարարել է, որ ԼՂ հակամարտության կողմերը միայն Բաքուն ու Երևանն են

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 11-ին նախարարների կաբինետի ընդլայնված նիստում հայտարարել է, որ ԼՂ հակամարտության կողմերը միայն Ադրբեջանն ու Հայաստանն են:

Ըստ նրա, ՀՀ նոր իշխանությունները սկզբնական փուլում «փորձեցին խուսափել բանակցություններից», հայտարարելով, որ Բաքուն պետք է բանակցի միայն Լեռնային Ղարաբաղի հետ, սակայն Ադրբեջանը «մերժեց Երևանի այդ փորձերը», հայտնում է Interfax.az-ը:

Ալիևն ասել է նաև, որ միջնորդները ևս չէին կարող հավանություն տալ ՀՀ նոր իշխանոթյունների այդ մոտցմանը, և արդյունքում «բանակցային գործընթացը վերսկսվեց»:

«Արդյունքում բանակցություններն ընթանում են միայն Ադրբեջանի և ՀՀ միջև: Միայն այդ ձևաչափն է ընդունելի բանակցային առաջընթացի համար»,-ասել է Ալիևը:

Նա նաև սպառնացել է Հայաստանին հետագա մեկուսացմամբ՝ հավելելով, որ երբեք չի թաքցրել Բաքվի իրական մտադրություններն ու քաղաքականությունը: «Ես միշտ եմ ասել, որ մենք օգտագործում ենք բոլոր միջոցները Հայաստանին մեկուսացնելու համար և ապագայում էլ դա ենք անելու, մինչև որ մեր հողեր չազատվեն»,-ասել է Ալիևը:

Ալիևը հավելել է, որ «ստեղծված ծանր ճգնաժամային իրավիճակում ՀՀ-ն մեկ ելք ունի՝ բարելավել հարաբերություններն Ադրբեջանի հետ»,-ասել է Ալիևը:

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ այժմ բարենպաստ պայմաններ են ստեղծվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: «Կարծում եմ, որ այսօր առավել բարենպաստ իրավիճակ է ստեղծվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Կան բազում գործոններ, որոնք հիմք են հանդիսանում նման հայտարարության համար»,-ասել էր Ալիևը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---