Ռուբեն Մելիքյան. Անթույլատրելի գործողություններ են կատարվել իր աշխատանքն անող փաստաբանի նկատմամբ12 հունվարի 2019 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Անթույլատրելի գործողություններ են կատարվել իր մասնագիտական աշխատանքը կատարող փաստաբանի անձի և գույքի նկատմամբ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է Արցախի նախկին Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանն՝ անդրադառնալով գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբանի մեքենայի վրա հարձակվելու դեպքին։ «Տեղեկացա, որ ամբոխավարության ջատագով մի քանի սուբյեկտներ (ինքնանվանումը՝ «ցուցարարներ»), մտացածին առիթով վեճ հրահրելով, անթույլատրելի գործողություններ են կատարել իր մասնագիտական աշխատանքը կատարող փաստաբանի՝ Արսեն Մկրտչյանի անձի և գույքի նկատմամբ։ Դա կատարվել է ոստիկանների ներկայությամբ՝ դատարանի շենքի առջև»,- ասվում է գրառման մեջ: Մելիքյանը խստորեն դատապարտել է այդ «ատավիստական վարքագիծը» և համերաշխություն հայտնել գործընկերոջը, որն «այս ծանր պայմաններում ապահովում է ՀՀ քաղաքացու՝ պաշտպանության սահմանադրական իրավունքը»։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևան քաղաքի դատախազ Գևորգ Բաղդասարյանի հանձնարարությամբ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում նյութեր են նախապատրաստվում Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի ավտոմեքենան վնասելու առերևույթ դեպքի առթիվ։ Հունվարի 11-ին գեներալ Մանվել Գրիգորյնի խափանման միջոցի հարցը քննող դատարանի մոտ հավաքված ցուցարարները, որոնք պահանջում էին կրկին կալանավորել գեներալին, վնասել են Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանի ավտոմեքենան: Հունվարի 14-ին Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում տեղի է ունենալու փաստաբանների ակումբի նիստ, որտեղ քննարկվելու են վերջին ժամանակահատվածում փաստաբանների նկատմամբ մի խումբ անձանց կողմից կատարված վիրավորական և անհանդուրժող արարքներից պաշտպանվելու հարցը: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |