ADL-ի տնօրենը Հայաստանին ու Թուրքիային հաշտության կոչ է անում 4 հուլիսի 2008 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Հակաանվանարկային լիգայի (ADL) ազգային տնօրեն Աբրահամ Ֆոքսմանը ժամանել է Թուրքիա թուրք քաղաքական գործիչների, կառավարության եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ բանակցություններ վարելու համար: Ֆոքսմանը փորձում է մեղմել լարվածությունը, «որն առաջացել է այն բանից հետո, երբ ADL-ը ճանաչել է հայերի պահանջները», գրում է Turkish Daily News-ը: «Ընդամենը մեկ տարի է անցել, երբ Ֆոքսմանը որոշեց օգտագործել «ցեղասպանություն» տերմինը Օսմանյան կայսրությունում Առաջին աշխարհամարտի տարիներին հայ ժողովրդի ողբերգությունը որակելիս: Այդ միջադեպը բարդացրեց թուրք-իսրայելյան հարաբերությունները եւ կասկածի տակ դրեց հրեական համայնքի աջակցության մասին ԱՄՆ Կոնգրեսի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի դեմ»,- գրում է թուրքական թերթը:Ֆոքսմանի խոսքերով, ADL-ը շարունակում է դեմ լինել բանաձեւին, քանի որ դրանում գործածվում է «ցեղասպանություն» բառը: «Հայաստանն ու Թուրքիան այդ հարցի կարգավորման կարիքն ունեն, սակայն դա Կոնգրեսի կամ խորհրդարանի գործը չէ: Հրեական համայնքը չի մերժում հայ ժողովրդի տանջանքները»,- ասել է Ֆոքսմանը: Նա նշել է, որ հարցը քննարկվել է Անկարայում նախագահ Աբդուլահ Գյուլի, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը, ինչպես նաեւ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության ղեկավար Դենիզ Բայկալի եւ Թուրքիայի Գլխավոր շտաբի ղեկավարի տեղակալ Էրգուն Սայգյունի հետ: «Նրանք բոլորը շատ բարկացած էին մեկ տարի առաջ: Սակայն, այժմ, թվում է, նրանք հասկացել են մեր դիրքորոշումը»,- նշել է ADL-ի ղեկավարը: Ֆոքսմանը առաջարկել է Գյուլսին բարելավել հայ-թուրքական հարաբերությունները հնարավորիս արագ: «Իմ խորհուրդը Թուրքիային. ստեղծագործորեն եւ ակտիվորեն բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ: Ես առաջարկում եմ համատեղ աշխատանքի ուղիներ փնտրել, որը կօգնի փոխել մթնոլորտը, քանի որ եմքն այսօր գտնում ենք, որ Հայաստանը օգնության կարիք ունի: Ես կարծում եմն, որ հրեական համայնքը կարող է օգտակար լինել այդ հարցում»,- ընդգծել է նա: ADL-ի տնօրենը համաձայնվել է, որ հրեական համայնքը համակրանք ունի Հայաստանի նկատմամբ եւ երբեք չի մերժել հայ ժողովրդի տանջանքները: «Ողջ հարցը կայանում է նրանում, թե օգտագործել «ցեղասպանություն» տերմինը, թե ոչ: Ես կարծում եմ, որ հրեական համայնքին հետաքրքիր է օգնությունը Հայաստանում ապրողներին, քան դատավորի դերը այն հարցերում, որոնք ինքը չի կարող լուծել»,- ասել է նա: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին Լևոն Երանոսյանը մեղավոր է ճանաչվել, բայց համաներվել է Մեղադրանքներից մեկի մասով քրեական դատավարությունը դադարեցնել վաղեմության ժամկետի հիմքով Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ կդրվեն․ Մոտ 135 մլն դրամ կպահանջվի Նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ |